24/12/2014 13:29
Սերգո Կարապետյան. Փողոցային խոսակցություններին չեմ արձագանքում
«Փողոցային խոսակցություններին չեմ արձագանքում»,- այսօր գյուղատնետսական տարվա ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը` պատասխանելով լրագրողի՝ գյուղտանտեսության և բնապահպանության նախարարությունների միաձուլման և իր նշանակման հարցին:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի օպտիմալացման առաջարկներին, Ս. Կարապետյանը նշեց, որ օպտիմալացման մասին խոսք գնացել է, սակայն «վարչապետն ասե՞լ է, թե Գյուղատնտեսության նախարարությունը միացվելու է Բնապահպանության նախարարությանը»:
Նշենք, որ մամուլում շրջանառվում էր, որ ՀՀ գյուղատնտեսության և բնապահպանության նախարարությունները միավորվելու են և նախարար է նշանակվելու բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: