24/12/2014 09:35
Եղանակային վատ պայմանների պատճառով, Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում
Հայաստանից գնացող երկաթուղային բեռները կանգնած են Փոթիում և դեպի Ռուսաստան ընթացքն արգելակված է: Որքան կտևի, հայտնի չէ: Ռուսական երկաթուղում մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրներն ասել են, որ վրացական կողմը հրաժարվում է լաստանավեր տրամադրել` պատճառաբանելով եղանակային վատ պայմանները: Փոթիի նավահանգստից լաստանավերը գնում են դեպի Ռուսաստան` «Պորտ Կավկազ», Ուկրաինայի` Իլյիչևսկի, և դեպի Թուրքիա և այստեղ բեռների հերթեր են կուտակվել:
«Մյուս կողմից, տեղեկություններ կան, որ Վրաստանն առաջնահերթ կարգով բաց է թողնում ուկրաինական բեռները, ինչն առաջացրել է ռուսական կողմի դժգոհությունը»,- հավելել է թերթը: