24/12/2014 13:53
Նախարար. Դժվար տարի էր, ծիրանի բերքը պակաս էր
Գյուղատնետսության համար դժվարին տարի էր 2014թ-ը. գարնան գյուղատնետսական աշխատանքների ժամանակ գարնանային ցրտահարություններ էր, ցրտահարվեցին պտղատու այգիները, ծիրանի բերքը պակաս էր: Այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը:
Մասնավորապես 2013թ-ի արտադրված 88.9 հազար տոննա ծիրանի բերքի փոխարեն, այս տարի արտադրվել է 14.9 հազար տոննա ծիրան. 85 տոկոսով պակաս, գարնանային ցրտահարությունները մեծապես նպաստեցին, որ պտղի արտադրության ծավալները կրճատվեն:
Հունվար-նոյեմբերի ամիսներին գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 6.5 տոկոսո տնտեսական աճ. Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը կազմում է 920.7 մլրդ դրամ:
Բարձրացել է նաև հացահատիկի ինքնաբավության մակարդակը, եթե 2012թ-ին ցորենի ինքնաբավությունը կազմել է 32.9 տոկոս, 2013թ-ին` 46.8, ապա 2014թ-ին շուրջ 51 տոկոս: