25/12/2014 12:31
Հրաչյա Հարությունյանի ընտանիքը դիմել է նրան արտահանձնելու համար
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից 6 տարի 9 ամսվա բանտարկության դատապարտված Հրաչյա Հարությունյանի ընտանիքը նրան Հայաստան արտահանձնելու խնդրով դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ առայժմ փաստաթղթերը ուսումնասիրման փուլում են և արդյունքների մասին կտեղեկացնեն: Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 2013 թ. հուլիսի 13-ին մխրճվել է 64 ուղևորի փոխադրող ավտոբուսի մեջ, որի հետևանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 40-ը՝ վիրավորվել: