25/12/2014 14:46
Թ. Մանասերյան. Տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ՝ դոլարի արժևորում
ԵՄ-ի հետ քննարկումներն արդյունավետ են: Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ ու տնտեսությանն առնչվող հարցեր ենք քննարկում` հնարավորինս պահպանելով նախկինում ձեռք բերված համաձայնությունները: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Շարունակելով խոսքը՝ նա ասաց, որ կոփոխվեն միայն այն կետերը, որոնք ենթակա են ուղղման ԵՏՄ-ին անդամակցելու արդյունքում:
Ասուլիսին մասնակից Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ, անդրադառնալով դրամ-դոլար փոխարժեքի տատանումներին՝ ասաց, որ դոլարի արժևորման ժամանակ համապատասխան ինստիտուտները չկարողացան ճիշտ ու արագ արձագանքել, ինչը, ըստ նրա, տնտեսագիտական մտքի պակասից է գալիս:
Իսկ «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանն էլ իր հերթին ասաց, որ Հայաստանի տնտեսությունում տեղի ունեցող վայրիվերումները պետք է դիտարկել համաշխարհային տնտեսությունան զարգացումների համատեքստում:
«Դեկտեմբերին տեղի ունեցավ ոչ թե դրամի արժեզրկում, այլ՝ դոլարի արժևորում»,- ընդգծեց նա: