25/12/2014 13:23
Կիևում ռումբը նետել են Ռադայի պատգամավորի ոտքերի տակ
Ուկրաինայի մայրաքաղաքում՝ «Կիև» հյուրանոցի մոտ, պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում են տեղի Ներքին գործերի նախարարության մայրաքաղաքային վարչությունից, անհայտ երիտասարդը պայթուցիկ է նետել «Ժողովրդական ճակատ» կուսակցության պատգամավորների ոտքերի տակ, որոնց թվում է եղել Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Պարուբին:
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին՝ ժամը 23:20-ին: Գրուշևյան փողոցի մոտակայքում, որտեղ գտնվում է նաև Ուկրաինայի խորհրդարանի շենքը:
Պայթյունից հետո երիտասարդը դիմել է փախուստի: Փորձագետները պարզում են, թե ինչ պայթուցիկ նյութ է երիտասարդն օգտագործել, իսկ ոստիկանության աշխատակիցները որոնողական աշխատանքներ են իրականացնում: Մանրամասներում նշվում է, որ երիտասարդնին սկզբում ոստիկանության աշխատակիցները հետապնդել են, սակայն այդ ընթացքում նա իրավապահների ուղղությամբ ևս մեկ ռումբ է նետել և անհետացել: Հաղորդվում է, որ վիրավորվել է մեկ ոստիկան, ով ադեն հոսպիտալացվել է: Չի հաղորդվում, սակայն, թե Պարուբինը տուժել է, թե ոչ: Նշվում է միայն, որ վերջինս Մայդանի ժամանակ աչքի է ընկել իր ակտիվությամբ և ներկա պահին հանդիսանում է «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ:
Միջոցառումներ են ձեռնարկվումն երիտասարդի անձը բացահայտելու և նրան կալանավորելու ուղղությամբ: