25/12/2014 16:05
Հայ-թուրքական սահմանին սահմանախախտ է ձերբակալվել
Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնության ծառայության սահմանապահները դեկտեմբերի 22-ին ձերբակալել են սահմանախախտի, ով փորձել էր ապօրինաբար հատել հայ-թուրքական սահմանը: Այս մասին տեղեկացնում է անվտանգության դաշնային ծառայության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Ախուրիկ գյուղի մոտ:
Երեկոյան սահմանապահները ստացել են տագնապի ազդանշան սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից: Միջադեպի վայր գնացած խումբը սահմանախախտի հետքեր է նկատել և սահմանից 150մ հեռավորության վրա նա ձերբակալվել է:
Ձերբակալվածի մոտ չի եղել անձը հաստատող փաստաթուղթ:
Նա պատմել է, որ հյուր էր հարազատների տանը և նրանց հետ վիճելուց հետո, որոշել է ցուցադրաբար անցնել սահմանը դեպի Թուրքիա:
Ավելի ուշ դեպքի վայր են ժամանել ձերբակալվածի հարազատներն ու ներակայացրել են նրա փաստաթղթերը: