26/12/2014 15:12
Beeline-ի աշխատակիցներն իրականացրել են «Նագաշյան Մանուկների տան» սաների Ամանորյա ցանկությունները
Beeline-ի նախաձեռնությամբ «Նագաշյան Մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնում իրականացվել է «Նամակ Ձմեռ պապիկին» միջոցառումը։ Beeline աշխատակիցներն՝ ի դեմս Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինի, սեփական միջոցներով երեխաների համար կազմակերպել են ամանորյա միջոցառում՝ ուրախացնելով երեխաներին նվերներով, տոնական տորթով, քաղցրավենիքով և իրականցրեցին նրանց այս տարվա ցանկությունը՝ հնարավորություն ընձեռելով տոնական հանգիստն անցկացնել Ծաղկաձորում։ Այս մասին հայտնում են «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Երեխաների կողմից ամենասիրված տոնի նախաշեմին, մեզնից յուրաքանչյուրը փորձում է նրանց պարգևել իսկական հեքիաթ, բարձր տրամադրություն և վառ զգացողություն։ Այս երեխաների ամենամեծ ցանկությունն այն էր, որ նրանք իրենց տոնական հանգիստն անցկացնեին Ծաղկաձորում, և մենք, մեր աշխատակիցների հետ համատեղ իրականություն դարձրեցինք նրանց վաղեմի երազանքը և պարգևեցինք երեխաներին հույս և հավատ, մարդկային հոգատարություն և բարություն՝ դարձնելով նրանց կյանքն ավելի լավը»,-նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Ես անչափ շնորհակալ եմ Beeline-ի աշխատակիցներին մեր սաներին այս հրաշալի տոնը պարգևելու համար։ Արդեն երրորդ տարին է, ինչ Beeline-ը մեզ աջակցում է ամանորյա միջոցառման իրականացման գործում։ Ավելին, մենք զգում ենք այս ընկերության սերն ու հոգատարությունը ոչ միայն տոնական օրերին, քանի որ այս ընկերությունը ցուցաբերում է շարունակական հոգատարություն ողջ տարվա ընթացքում»,-նշել է «Նագաշյան Մանուկների տուն» Երեխաների աջակցության կենտրոնի տնօրեն Միհրան Միրիջանյանը:
Սա առաջին բարեգործական ակցիան չէ, որ իրականացվում է Beeline-ի կողմից «Նագաշյան Մանուկների տան» սաների համար։ Ընկերության աջակցության շնորհիվ 2012թ–ից մինչ այսօր կենտրոնի սաները օգտվում են Hi-Line ինտերնետից, ինչպես նաև իրականացվել են բարեկարգման աշխատանքներ: