26/12/2014 12:52
Դոլարի և եվրոյի փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է
Հայաստանյան բանկերում դոլարի և եվրոյի փոխարժեքը փոքր-ինչ բարձրացել է: Ըստ rate.am կայքի՝ ժամը 11:30-ի դրությամբ դոլարի առքը բանկերում առավելագույնը կազմում է 459 դրամ, նվազագույն ցուցանիշը՝ 456 դրամ: Բանկերը դոլար վաճառում են հիմնականում 466 դրամով, ինչը նվազագույն ցուցանիշն է, առավելագույն ցուցանիշը 468 է:
Եվրոյի առքի ամենաբարձր ցուցանիշը 565 է, նվազագույնը՝ 553: Բանկերը եվրոն վաճառում են միջինը 575 դրամով: Ամենացածր ցուցանիշը 570 դրամ է, ամենաբարձրը՝ 585 դրամ: