26/12/2014 09:50
Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր կստորագրվի
2015թ. մայիսին Ռիգայում տեղի է ունենալու ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, և Հայաստանի ու ԵՄ ներկայացուցիչները պայմանավորվել են Ռիգայում ԵՄ-Հայաստան հարաբերությունների մասին նոր պայմանագիր ստորագրել. գրել է «Հայկական Ժամանակը»:
«ՀՀ իշխանության ներկայացուցիչները մեր ունեցած այս տեղեկությունները չեն հերքում: Մենք տեղեկություններ ունենք, որ փաստաթուղթը կարող է կոչվել անգամ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագիր և կշարունակի արդեն իսկ ձախողված, բայց հանրահայտ Ասոցացման համաձայնագրի մի շարք դրույթներ: Նոր փաստաթղթում, սակայն. Խորը ն համապարփակ ազատ առևտրի մասին սահմանումներ չեն լինի, և կլինեն միայն քաղաքական համագործակցության դրույթներ: Ի դեպ, մեր աղբյուրները հայտնում են, որ դեռևս 2013 թվականի Վիլնյուսյան գագաթնաժողովում Հայաստանի և ԵՄ ներկայացուցիչները իրար են փոխանցել Ասոցացման համաձայնագրի բանակցված փաթեթները և արձանագրել, որ դրանք բանակցված-ավարտված են, և կարող են ստորագրվել ցանկացած պահի»,-հավելել է թերթը: