26/12/2014 16:51
Նախարար. 2014-ի զբոսաշրջիկների տարեկան ցուցանիշը կկազմի շուրջ 1.250.000
2014 թ. հունվար-սեպտեմբերին հանրապետություն է այցելել շուրջ 941.151 զբոսաշրջիկ` աճը կազմել է 13.6%: Այսօր այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Կանխատեսվում է, որ 2014 թվականի տարեկան ցուցանիշը կկազմի շուրջ 1.250.000` ապահովելով շուրջ 15% աճ: 2013 թվականին հանրապետություն է այցելել 1.084.188 զբոսաշրջիկ:
2014 թվականի հունվար սեպտեմբերին ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 785.180, աճը` 33.7%: 2014 թվականին շահագործման են հանձնվել 6 հյուրանոց` «Ռեպուբլիկա», «Դայմոնդ Հաուս», «Փարիզ», «Պանորամա Ռեզորթ», «Մուլտի Գրանդ» և 33 նոր հյուրանոցային համարներով համալրվել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:
Հայաստանը մասնակցել է 9 միջազգային հեղինակավոր զբոսաշրջային ցուցահանդեսի («Fitur’2014», Մադրիդ` Իսպանիա, «Satte 2014»,
Նյու-Դելի` Հնդկաստան, «ITB 2014», Բեռլին` Գերմանիա, «MITT 2014», Մոսկվա` ՌԴ, «Արաբական զբոսաշրջային շուկա», Դուբայ`
ՄԱԷ, «TopResa 2014», Փարիզ` Ֆրանսիա, «JATA 2014», Տոկիո` Ճապոնիա , «TTG Incontri 2014», Ռիմինի` Իտալիա, «WTM 2014»,
Լոնդոն` ՄԲ), դրանցից 4-ին ապահովվել է նաև ԼՂՀ մասնակցություն: