26/12/2014 13:17
Բաքվում դատախազության աշխատակիցները ներխուժել են «Ազատություն» ՌԿ գրասենյակ
Ադրբեջանի գլխավոր դատախազության աշխատակիցները ներխուժել են Բաքվում գտնվող «Ազատություն ռադիոկայանի» ադրբեջանական գրասենյակ և խուզարկություն իրականացրել:
Այս մասին կարդում ենք «Ազատություն ռադիոկայանի» Facebook-յան էջում և ադրբեջանական Ազատություն ռադիոկայանի կայքում:
Հիշեցնենք, որ վերջերս ձերբակալվել էր նաև նույն ռադիոկայանի աշխատակից Խադիջա Իսմայլովան. նրա դեմ քրեական գործ է հարուցվել: