26/12/2014 09:41
Բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները
«Ժամանակին» հասած տեղեկություններով՝ բանկերը դադարեցրել են ապառիկների ձևակերպումները: Մասնավորապես «Ինեկո» և «Անելիք» բանկերից հայտնել են, որ այս պահին ապառիկները կասեցված են: Մինչդեռ կենցաղային տեխնիկայի խանութները թերթի հետ զրույցում հակառակն են պնդել նույնիսկ նշելով համագործակցող բանկերի անունները:
«Իհարկե, աշխատում ենք ապառիկով՝ «Ինեկո» և «Էյչ-Էս-Բի-Սի» բանկերի հետ, ավելի մանրամասն տեղեկություն Ձեզ կտան, եթե մեր խանութներ զանգահարեք»,- «Ժամանակին» ասել են «Զիգզագ» ընկերությունից։