26/12/2014 14:33
Դատավորը ձերբակալվել է կաշառք ստանալու պահին
Դեկտեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ լրատվական բաժնից:
Խաչատուր Խաչատրյանը, իր վարույթում քննվող գործարարի վերաբերյալ քաղաքացիական գործով նրա օգտին գործողություններ կատարելու համար պահանջել և ստացել է 20 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Կատարվում է նախաքննություն: