27/12/2014 09:52
ԿԲ նախագահը հրահանգել է բանկերին վերսկսել վարկերի տրամադրումը
Դոլար-դրամ «բումից» սկսած, բանկերը վարկեր չէին տալիս՝ մասնավորապես դրամով: Անգամ դրամի համեմատական արժևորումից հետո մտածում էին, որ կայունացումը փխրուն է, և ամեն րոպե, մանավանդ տոներից հետո, արժութային շուկան կսկսի նորից ցնցվել: Կար նաև այլ պատճառ, վարկառուները վարկ էին վերցնում հիմնականում դոլարային վարկերը մարելու համար: Ի դեպ, այս ամենի արդյունքում ոչ միայն գնաճ էր տեղի ունեցել ապրանքային «բորսայում» և խանութներում, այլև անշարժ գույքի շուկայում, վարձով բնակարանների գները երկրաչափական աճ էին արձանագրել հիպոթեքային վարկերի մերժման պատճառով:
«Հրապարակի» տեղեկություններով, նախորդ օրը ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն իր մոտ է կանչել բանկիրներին և «հրահանգել», որ «չլնեմ-չիմանամ»՝ վարկերի տրամադրումը պետք է շարունակել, ինչն առաջացրել է բանկիրների խոր, սակայն «խուլ» դժգոհությունը: