27/12/2014 09:45
«Քլաբ 12»-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով
«Քլաբ 12»-ը փակվել է հարկային օրենսդրության պահանջները չկատարելու պատճառով: Այս մասին «Հայկական Ժամանակի» գրավոր հարցման պատասխան, տեղեկացրել են ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նախարարությունից թերթին հայտնել են, որ «Զանզիբար» ՍՊԸ-ում, որը հենց «Քլաբ 12»-ը գործարկող ընկերություն է, նախարարության օպերատիվ հետախուզության վարչությունը ստուգումների արդյունքում դեկտեմբերի 12-ին արձանագրել է 19 վարձու աշխատող, որոնք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված չեն եղել: Արդյուքնում՝ ընկերությանը համապատասխան ակտով վճարման է առաջադրվել 11 միլիոն 400 հազար դրամ եկամտային հարկի գումար:
«Հայկական Ժամանակը» դեկտեմբերի 17-ի համարում գրել է, որ Աբովյան 1 հասցում գործող «Քլաբ 12»-ը հարկային խնդիրների պատճառով փակվել է: