29/12/2014 12:46
Սուրաբայա-Սինգապուր չվերթն իրականացնող ինքնաթիռն անհետացել է ռադարաներից
Սուրաբայա-Սինգապուր չվերթն իրականացնող մալազիական AirAsia ավիաընկերության ինքնաթիռը չի պատասխանում Ջակարտայի վերգետնյա ծառայության դիսպետչերներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Airbus A320-200 ինքնաթիռում գտնվել են անձնակազմի 7 անդամ և 155 ուղևոր, այդ թվում՝ 17 երեխա: Ժամը 7:24 ինքնաթիռի հետ կապը կորել է, երբ նա գտնվել է Ճավայան ծովի վրա՝ Կալիմանտան և Բելիտունգ կղզիների միջև:
Ինդոնեզիայի տրանսպորտի նախարարության ներկայացուցիչ Հադի Մուստոֆան հայտնել է, որ անձնակազմը թույլտվություն է խնդրել թռչել չնախատեսված երթուղով, որից հետո կապը կորել է, իսկ ինքնաթիռն անհետացել է ռադարաներից: