29/12/2014 12:30
Գ. Կոստանյան. Պետք է հետևողական լինենք առաջին հերթին մեր աշխատանքի նկատմամբ
ՀՀ գլխավոր դատախազությունում դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել տարվա ամփոփիչ խորհրդակցությունը՝ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակազմի և տարածքային մարմինների ղեկավար անձնակազմի մասնակցությամբ: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազը, ողջունելով ներկաներին, կարևորել է աշխատակազմի գործունեությունը իրավական համակարգի ամրապնդման գործում և վստահություն հայտնել, որ աշխատակազմի աշխատանքի որակի բարձրացումը շարունակական է լինելու:
«Պետք է հետևողական լինենք առաջին հերթին մեր աշխատանքի նկատմամբ, դրանով իսկ իրավունք ձեռք բերելով պահանջել դիմացինից»,- նշել է Գ. Կոստանյանը:
Դատախազության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են հուշանվերներով և շնորհակալագրերով: