08/01/2015 16:29
Պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի անցակետում
Այսօր՝ հունվարի 8-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել են Ալավերդի քաղաքի բնակիչ, 1950 թ. ծնված Արշալույս Մ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 25-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 314 հոդվածի (Պաշտոնեական կեղծիքը) 1-ին մասի մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Կատարվում է քննություն: