12/01/2015 14:25
Գյումրիում ընտանիքի սպանության գործ. Երեխան ունեցել է կտրած-ծակած վերքեր
Այսօր Գյումրիում Մյասնիկյան 188 հասցեում ընտանիքի 6 անդամների սպանության գործով Գյումրու Ավստրիական հիվանդանոց տեղափոխված երեխայի վիրահատությունը գրեթե ավարտվել է: Այս մասին Aysor.am-ի թղթակցին հայտնեց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
Նրա խոսքով՝ երեխան արական սեռի է, մոտ 6-8 ամսական, սակայն նրան ուղեկցող որևէ փաստաթուղթ չունեն, այդ պատճառով երեխայի տարիքը հստակ հայտնի չէ:
Ա. Կուրղինյանի խոսքով՝ երեխային իրենց մոտ են տեղափոխել դեպքից հաստատ մի քանի ժամ անց, հնարավոր է, դեպքը տեղիէ ունեցել գիշերը կամ վաղ առավոտյան՝ կտրած-ծակած վերքերով, դեպի որովայնի թափանցող վերքով:
Տնօրենը ասաց նաև, որ երեխայի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նրա մոտ այժմ շոկային վիճակ է: