12/01/2015 13:32
Գյումրիում դաժանաբար 6 հոգանոց ընտանիք է սպանվել
Գյումրիում սպանվել է 6 հոգանոց մի ընտանիք, այդ թվում՝ 2-ամյա երեխա: ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին, որ նման ահազանգ ստացել են, դեպքի վայրում աշխատում են քննիչները:
Հայ ընտանիքին սպանողը, ըստ մամուլի հրապարակումների, Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորական է, ով այսօր զորամասից փախուստի էր դիմել:
Համաձայն հրապարակումների՝ սպանությունը կատարվել է ավտոմատով: