12/01/2015 15:28
Գյումրիում ընտանիքի սպանության գործով որոնվում է Պերմյակովը
Գյումրիում ընտանիքի սպանության դեպքի վայրում հայտնաբերվել է «AK-74» տեսակի ինքնաձիգ, 5,45 մմ տրամաչափի փամփուշտներ և մեկ պահունակ փամփուշտներով: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի մոմուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նրա խոսքով՝ հայտնի են տուժածների անունները, նրանք են՝ Ավետիսյան Սերյոժա Կարապետի, Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի, Ավետիսյան Արմեն Սերյոժայի, Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի, Ավետիսյան Աիդա Սերյոժայի, 2 տարեկան Ավետիսյան Հասմիկ Արմենի և 6 ամսական՝ Ավետիսյան Սերյոժա Արմենի:
Դեպքի վայրում հայտնաբերվել են զինվորական կոշիկները, որի վրա գրված է եղել Պերմյակով։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում նրան հայտնաբերելու ուղղությամբ։
Aysor.am-ի տեղեկություններով՝ նա Գյումրիի ռուսական զորամասից գիշերը փախուստի դիմած ազգությամբ ռուս զինծառայող է: