12/01/2015 17:58
Ադրբեջանում պահվող հայ զինծառայող Արսեն Բաղդասարյանը երրորդ երկիր գնալու ցանկություն է հայտնել
2014 թվականի դեկտեմբերի 26-ին ադրբեջանական գերության մեջ հայտնված և այժմ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում պահվող Արսեն Բաղդասարյանը խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր։ Այս մասին գրում է ԱՊԱ-ն՝ նշելով, որ Բաղդասարյանին այցելել են Ադրբեջանի խոշտանգումների դեմ հանձնաժողովի նախագահ Էլչին Բեհբուտովը և նրա տեղակալ Էլչին Շարինովը։
Ադրբեջանական լրատվամիջոցի հաղորդմամբ՝ զինծառայող Արսեն Բաղդասարյանն իբրև նշել է, որ սահմանը հատել է ինքնակամ ու խնդրել է իրեն տեղափոխել երրորդ երկիր:
Նշենք, որ ի սկզբանե ադրբեջանական կողմն Արսեն Բաղդասարյանին ներկայացնում էր որպես գերի ընկած հայ դիվերսանտ:
Ի պատասխան սրա՝ Արցախի ՊԲ-ն հայտարարել էր, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով Պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, որի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորումով, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից: