12/01/2015 14:14
«Տեսել է քրոջը սպանված, երեսին՝ կրակած. մյուսներին գտել է վերմակների տակ՝ գնդակահարված». Լուսանկարներ
Գյումրիի Ժուրնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-յան իր էջում անդրադարձել է Գյումրիի ողբերգական դեպքին: Նաև` հրապարակել լուսանկար.
«Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարևանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթև երկրաշարժ է, երեխայի լաց է լսել։
Դեպքի վայրում 200-ից ավելի ոստիկան կա։ Տեղեկություններն ստուգված չէ:
Տանտիրուհու քույրը մոտ ժամը 10- ին եկել քրոջ տուն, տեսել է քրոջը սպանված, երեսին են կրակած եղել, մյուսներին գտել է տեղաշորերում վերմակների տակ՝ գնդակահարված։ Սա քրոջ պատմածն է»,- գրառված է լուսանկարի տակ (կետադրությունն ու շարադրանքը` հեղինակի)։
Նրա ևս մեկ գրառման մեջ ասված է.
«АКС -ի մասին են խոսում։ Խոսում են, որ Ռուսական զորամասից է որոնվողը։ Վիրավոր երեխան դանակով է վիրավորված, գտնվում է Գյումրու մանկական ավստրիական հիվանդանոցում։ Երկու սպանված երեխաներից մեկը չափահաս էր։ Մյուսը օրորոցում է գնդակահարվել»: