13/01/2015 13:45
Արա Աբրահամյան. Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ
Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Բարի Կամքի դեսպան Արա Աբրահամյանը ցավակցել է Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ:
«Խորը կսկիծով ընդունեցի Գյումրի քաղաքում Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ տեղի ունեցած ծանր ողբերգության փաստը: Ցնցված եմ այս անմարդկային արարքից:
Իմ ցավակցությունը զոհերի հարազատներին: Համոզված եմ, որ մեղավորները կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ասված է նրա հեռագրում: