13/01/2015 09:16
«System of a down» խմբի հետ Երևան կժամանի նաև Քիմ Քարդաշյանը
«Հայկական ժամանակի» փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Երևան ժամանող «System of a down» խմբի հետ Հայաստան է ժամանելու նաև հանրահայտ հայազգի ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանը:
Վերջինս արդեն մի քանի տարի բավական ակտիվ մասնակցություն է ցուցաբերում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն աջակցող գործընթացներին: Առաջիկա ապրիլին, հիշեցնենք, սպասվում է, որ «System of a down»-ի հետ Երևան կժամանի նաև հոլիվուդյան կինոաստղ Ջորջ Քլունին»,- գրել է «Հայկական Ժամանակը»: