13/01/2015 11:03
Վալերի Պերմյակովը հարցաքննվել է
Գյումրիում ընտանիքի սպանության մեջ կասկածվող, Գյումրիում տեղակայված ռուսաստանյան թիվ 102 ռազմական հենակետի զինծառայող Վալերի Պերմյակովը հայտնաբերվել է ու հարցաքննվել: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Գյումրիում է գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը, կատարվում են առաջին անհրաժեշտության քննչական գործողություններ։
Վ. Պերմյակովը խոստովանել է կատարված սպանությունը, ասել է, որ ցանկացել է զբոսնել, գնացել է այդ տուն, ջուր խմելու համար ծեծել է դուռը, չեն բացել, փորձել է մտնել, այնուհետև մարդ է արթնացել և ինքը կատարել է սպանությունը:
Նշենք, որ Վ. Պերմյակովը ՌԴ քաղաքացի է, ում նկատմամբ երեկ քրեական գործ էր հարուցել նաև ռուսական կողմը և նա հայտնաբերվել է ռուս սահմանապահների կողմից և առայժմ պարզ չէ, թե որ երկրի քննչական մարմինն է շարունակելու քրեական գործով նախաքննությունը: