13/01/2015 15:16
Հ. Պողոսյան. Պերմյակովի գործը նպատակահարմար են գտնում փոխանցել հայկական կողմին
Ռուսական կողմից Հայաստան ժամանած պաշտոնյաները նպատակահարմար են գտնում Գյումրիում ընտանիքի սպանության գործը փոխանցել հայկական կողմին: Այս մասին այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը:
Նրա խոսքով՝ որոշվում են երկու երկրների դատական ընթացակարգերը, թե գործի քննությունը որ կողմի իրավազորության ներքո է, Հայաստան է ժամանել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինը:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդված երկրորդ մասի հատկանիշներով: Ռուսական կողմը հարուցել է քրեական գործ` դասալքության և սպանության փաստերի առթիվ: