14/01/2015 17:29
Ակցիայի մասնակիցները ռուսական ռազմաբազայի մոտ են. Նրանց հաջողվեց ճեղքել ոստիկանական պատը
Գյումրիում բողոքի երթի մասնակիցներն այս պահին մոտեցել են քաղաքում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազային: Երթի մասնակիցների շարժը կանգնեցնելու համար ոտսիկանությունը պատ էր կազմել:
Րոպեներ առաջ, սակայն, երթի մասնակիցներին հաջողվեց անգամ ճեղքել կազմված պատն ու ավելի մոտենալ ռազմաբազային:
Ինչպես տեղում հայտարարեց «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «կռիվը երկար է, պետք եղավ մեզ հաց էլ, ջուր էլ կբերեն: Սա բազա գնալու հիմնական ճանապարհն է. Կա՛մ պիտի ստեղով դուրս գան, կա՛մ փակված մնան այնտեղ»:
Ակցիան շարունակվում է: