14/01/2015 10:08
Վարդան Ղուկասյանի հայտարարությունը զայրույթի ալիք է բարձրացրել Գյումրիում
Գյումրիում զայրույթի ալիք է բարձրացրել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հայտարարությունը, թե պատրաստ է ողջ մնացած երեխային որդեգրել: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«Գյումրեցիների մի մասը կարծում է, որ Վարդանիկը երեխային ուզում է որպես մարդասպան մեծացնել, քանի որ նրա խնամքին մնացած եղբորորդիները բոլորի աչքի առաջ են, մասնավորապես՝ սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանը:
Մյուս մասն էլ ասում է՝ պետք չէ նրա ասածներին լուրջ վերաբերվել, նա սիրում է ամեն առիթ օգտագործել և իր անձի շուրջ շոու սարքել, ինչպես վարվեց «Թումոյի» դրամահավաքի ժամանակ, երբ հեռուստատեսությամբ 30 հազար դոլար խոստացավ և, ըստ լուրերի, դեռևս չի տվել»,-նշել է թերթը: