14/01/2015 11:33
ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի մրցույթում հաղթած անձանց ցուցակը ԵԽԽՎ չի ուղարկվել
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը, ի պատասխան Իրավաբան.net կայքի հարցին՝ մամուլում հրապարակումներ են եղել, որ ԵԽԽՎ մերժել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորի Հայաստանի կողմից ներկայացված թեկնածությունները, արդյոք հավաստի են այդ հրապարակումները, պատասխանել է.
«Արտաքին գործերի նախարարությունը ստացել է ՀՀ կողմից հայցված ԵԽ նախարարների կոմիտեի խորհրդատվական խմբի 2014թ. դեկտեմբերի 22-ի կարծիքը, ըստ որի` ՄԻԵԴ-ում դատավորի թափուր տեղի համար ՀՀ կողմից ներկայացված թեկնածուներից մեկը ոչ ամբողջովին է համապատասխանում «ճանաչված իրազեկ իրավագետ» լինելու չափանիշին:
Նկատի ունենալով վերոհիշյալը` որոշվել է ՀՀ կողմից ներպետական մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը ԵԽԽՎ չուղարկել, ուստի այն ԵԽԽՎ կողմից չէր կարող մերժվել»:
Այս մասին հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից: