14/01/2015 15:33
Բողոքի ավտոերթ՝ Գյումրիում. Իրավապահները պահանջում են չխանգարել երթևեկությանը
Այս պահին Գյումրիում անցկացվում է բողոքի ավտոերթ դեպի ՀՀ-ում ՌԴ գլխավոր հյուպատոսարան: Բողոքի երթի մասնակիցները պահանջում են, որ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանության գլխավոր կասկածյալ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունն անցնի Հայաստանում:
Լրագրողների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը Facebook-ի իր էջում գրել է, որ ավտոերթին մասնակցում է 300 մեքենա: Երթին մասնակցում է նաև Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:
Բողոքի ավտոերթը որոշ ժամանակով ընդհատվել էր, քանի որ տեղում աշխատող իրավապահները պահանջում էին, որ երթի մասնակիցները չխանգարեն երթևեկությանը:
Այս պահին ավտոերթը շարժվում է դեպի Շիրակի մարզպետարան:
Նշենք, որ ավելի ուշ Լ. Բարսեղյանը Facebook-յան իր էջում գրել է, որ Շիրակի թեմի առաջնորդի մասնակցությունը երթին չի հաստատվում: