14/01/2015 16:24
Լևոն Բարսեղյան. Ռուսները կարան կոֆե տանեն-բերեն, բայց գործը մենք պիտի քննենք
16:30 իշխանությունները հայտարարություն են անելու: Այս մասին Գյումրիում անցկացվող ավտոերթի մասնակիցներին տեղեկացրեցին տեղում աշխատող իրավապահներն՝ առաջարկելով նրանց իջնել Գյումրու հրապարակ և այնտեղ սպասել հայտարարությանը:
Բողոքի երթի մասնակիցներն, ովքեր այս պահին դատախազության շենքի մոտ են, քվերակության դրեցին հրապարակ իջնելու հարցը և գրեթե միաձայն որոշվեց չգնալ այնտեղ, այլ՝ խոստացված հայտարարությանը սպասել դատախազության շենքի մոտ:
«Քվեարկեցինք, հիմա այստեղ ենք մնալու մինչև այդ հայտարարությունը»,- հավաքվածներին ասաց «Ասպարեզ» լրագրողների ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը՝ նշելով, որ եթե սպասվող հայտարարության մեջ ասվի, որ Ավետիսյանի ընտանիքի սպանության մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի գործը կքննվի Հայաստանում, հայ քննիչների, իրավապահների կողմից, ապա նոր կքննարկեն երթի մասնակիցների հետագա քայլերը:
«Ռուսները կարան գան-գնան, մասնակցեն էդ քննությանը, կոֆե տանեն-բերեն, բայց գործը մեր մոտ պիտի քննվի»,- ասաց Լևոն Բարսեղյանը:
Այս պահին մասնակիցները սպասում են 16:30-ին արվելիք խոստացված հայտարարությանը: