14/01/2015 15:58
Լարված իրավիճակ՝ Շիրակի մարզպետարանի մոտ. Քաղաքացիներն առաջարկում են գնալ ռազմաբազա
Գյումրիում անցնող ավտոերթի մասնակիցներն այս պահին Շիրակի մարզպետարանի դիմաց են: Տեղում իրավիճակը բավականին լարված է: Նախ քաշքշուկ եղավ երթի մասնակիցների և իրավապահների միջև, քանի որ վերջիններս թույլ չէին տալիս մոտենալ շենքին, ապա՝ անհամաձայնություն առաջացավ մասնակիցների միջև:
Երթին մասնակցողների մի մասը պահանջում է երթը շարունակել դեպի դատախազություն ու մինչև պահանջների բավարարում՝ չգնալ փողոցից: Մյուսները՝ պատրաստվում են գնալ դեպի ռուսական 102-րդ ռազմաբազա:
Մասնակիցների մի մասն էլ առաջարկում է այսօրվա սգո օրվան վերաբերվել հարգանքով և բողոքի շարժումը շարունակել Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունից հետո:
Այս պահին երթի մասնակիցների թիվը հասնում է 2000-ի: