15/01/2015 09:29
Դոլարի կուրսը ոչ կտրուկ, բայց կբարձրանա
«Հրապարակի» տեղեկություններով, դոլարի կուրսն այս մի քանի օրը ոչ կտրուկ, բայց կրկին կբարձրանա: Քանզի բանկերն այդպես էլ չկատարեցին ԿԲ հրահանգը` չստեղծել դոլարային դեֆիցիտ:
Բանն այն է, որ բանկիրները չեն վստահում ԿԲ-ին, զգուշավորություն են դրսևորում` մտածելով, որ ԿԲ-ն չի կատարի իր խոստումը, և անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ քանակով արժույթ չի տրամադրի իրենց: ԿԲ-ի մյուս հորդորը` դրամային վարկեր տրամադրել գործարարներին, սառեցնել գործարարների կողմից դոլարային վարկերի վճարումը, բանկերը նույնպես չեն կատարել: Ինչն էլ առիթ կդառնա ոչ միայն դոլարի կուրսի բարձրացման, այլև բանկերի նկատմամբ ԿԲ-ի կողմից «ընդգծված» վերաբերմունքի` բանկերի խոշորացման այս փուլում»: