15/01/2015 10:46
Գ. Կոստանյան. Ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում
Ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի տարածքում և մենք բոլորս ականատեսն ենք լինելու ամբողջ գործընթացին, այդ թվում և պատժի իրականացմանը: Այս մասին Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը.
«Ես ուզում եմ միանշանակ ու պաշտոնապես ասել, որ դա բոլորիս ցավն է, բոլորս ունենք շատ զգացմունքային մոտեցումներ, և մենք բացարձակ հետևողական ենք այս հարցին, մենք ամեն ինչ անում ենք և մեր օրենսդրության, և միջազգային իրավունքի շրջանակում: Անձը, կրկնում եմ, ենթարկվելու է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության տարածքում»,- շեշտեց Գ. Կոստանյանը:
Մանրամասները` հաջորդիվ: