15/01/2015 18:52
Գևորգ Կոստանյան. Տղամարադավարի ասում եմ, որ դիմելու եմ ՌԴ գլխավոր դատախազին
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, դուրս գալով Շիրակի մարզի դատախազության շենքից, նախ կոչ արեց, որ լարված մթնոլորտը լիցքաթափելու համար միասին աղոթեն: Հավաքվածները միաձայն աղոթեցին:
«Ես նոր մտա դատախազության շենք, և Գլխավոր դատախազի, Շիրակի մարզի դատախազի, ԱԺ պատգամավորի ներկայությամբ այն համոզումը կազմեցի, որ Գլխավոր դատախազը անելու է ամեն ինչ՝ հնարավոր և անհնարին, որ կատարվի մեր պահանջածը: Միայն պետք է որոշակի ժամանակահատված, քննչական աշխատանքի համար»,- ասաց Շիրակի թեմի առաջնորդը, սակայն նրա խոսքը ընդհատվեց «Հիմա-հիմա» բղավոցներով:
Հավաքվածների մոտ իջավ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ով ասաց. «Ինձ ուղղված հարցը այն էր՝ արդյոք դիմելո՞ւ եմ ՌԴ գլխավոր դատախազին Պերմյակովին հանձնելու պահանջով, թե ոչ: Ես հիմա՝ որպես Գլխավոր դատախազ, տղամարդավարի ասում եմ, որ ես հարյուր տոկոսով դիմելու եմ այդ պահանջով ՌԴ գլխավոր դատախազին»:
Բացականչություններին՝ եթե մերժում ստանա, ի՞նչ է անելու, դատախազը պատասխանեց, որ հետագա քայլերը կքննարկեն, ու բոլոր քայլերի մասին կտեղեկացնեն:
Հավաքվածներին չբավարարեց Գ. Կոստանյանի հայտարարությունը: