16/01/2015 10:20
Գյումրիում ոստիկանություն է տարվել 21 անձ
Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանություն է տարվել 21 անձ: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից:
Նրանցից 19-ի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն, 1-ը վնասվածք է ունեցել, մյուսն էլ ստուգվել է: Բոլորը բաց են թողնվել:
Հարցին՝ արդյոք ճիշտ է, որ Ազատության հրապարակից բերման ենթարկված անձանց մոտ զենք է հայտնաբերվել, ոստիկանությունից հաստատեցին, նշելով, որ երկու հոգու մոտ ատրճանակ է հայտնաբերվել, կատարվում է հետաքննություն:
Նշենք, որ Երևանում երեկ Ազատության հրապարակից և հարակից տարածքից ոստիկանության բաժիններ է տարվել 38 հոգի, Երևանում ՌԴ դեսապանատան մոտից բերման ենթարկված 3 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման մասին արձանագրություն: