16/01/2015 09:53
Գյումրու դեպքի հարցով ԱԺ-ում փակ խորհրդակցություն կանցկացվի
«Հայկական Ժամանակը» գրել է. «Երեկ ուշ երեկոյան, երբ Գյումրիում արդեն բախումներ էին տեղի ունենում ոստիկանության ուժերի և քաղաքացիների միջև, մեզ արդեն հայտնի դարձավ, որ իշխող մեծամասնությունը և ԱԺ ղեկավարությունը, այդուամենայնիվ, որոշում են կայացրել, որ առաջիկայում, չի բացառվում անգամ այսօր, կամ եկող շաբաթ (կախված ձեռք բերվելիք պայմանավորվածություններից), Գյումրու դեպքի հարցով փակ խորհրդակցություն-քննարկում կանցկացվի, որին հրավիրված կլինեն համապատասխան կառույցների ներկայացուցիչները:
Այս մասին մեզ հայտնեցին ՀՀԿ ներկայացուցիչները՝ փոխանցելով, որ դա տեղի կունենա ԱԺ արտաքին, պետաիրավական և ներքին գործերի և ազգային անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ձևաչափով»: