16/01/2015 17:05
Դատախազը 6 տարվա ազատազրկում պահանջեց Վարդան Պետրոսյանի համար
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քիչ առաջ մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը հրապարակեց մեղադրական ճառը, որում հիմնավորված համարեց Վարդան Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը:
Նա պահանջեց 6.5 տարվա ազատազրկում` պատժի սկիզբ համարելով 2013թ. նոյեմբերի 6-ը:
Որպես մեղմացուցիչ հանգամանք դատախազը նշեց այն, որ Վարդան Պետրոսյանը այս ընթացքում փորձել է փոխհատուցել տուժողներին հասցված վնասը:
Դրանից հետո սկսեց իր ճառը արտասանել Ռուբեն Բալոյանը, որից հետո պետք է ճառով հանդես գա Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, իսկ վերջում դատարանը կլսի Վարդան Պետրոսյանի վերջին խոսքը: