16/01/2015 20:14
Երևանում կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն
Ապրիլ ամսին Երևանում կանցկացվի «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» խորագրով փառատոն՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այս մասին տեղեկանում ենք Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքից:
Նշենք, որ փառատոնի շրջանակում մայրաքաղաքում կանցկացվի երեք համերգ՝ Ռուսաստանի ազգայ ն ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ: Նվագախումբը կղեկավարի Վլադիմիր Սպիվակովը:
Համերգները տեղի կունենան ապրիլի 14-16-ը՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Համերգային ծրագրում ընդգրկված են Գ.Մալերի «Երգեր մահացած երեխաների մասին» ստեղծագործությունը՝ Ֆ. Ռյուկերտի ստեղծագործությունների հիման վրա, Մոցարտի «Ռեքվիեմը», «համաշխարհային օպերային «Խելագարության տեսարանները»», «Չապլինի ժամը»: Որպես մենակատարներ հանդես կգան սոպրանոներ Աննա Ագլատովան և Ալբինա Շագիմուրատովան, տենոր Ալեքսեյ Նեկլյուդովը, բաս-բարիտոն Մատիաս Գյորնեն: