ՓՊ նախագահը՝ Գյումրիի դեպքի մասին. Կարծում եմ՝ 2 երկրները քննարկում են 3-րդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը

16/01/2015 14:58

ՓՊ նախագահը՝ Գյումրիի դեպքի մասին. Կարծում եմ՝ 2 երկրները քննարկում են 3-րդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը իր Facebook-յան էջում Գյումրի քաղաքում տեղի ունեցած ողբերգության հետ կապված հետևյալ գրառումն է կատարել.

«1. Նախաբանի փոխարեն

Գյումրի քաղաքում ՌԴ քաղաքացի Վալերի Պերմյակովի կողմից Հայաստանի Հանրապետության վեց քաղաքացու սպանության և մեկ քաղաքացու սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի, այդ անձին արգելանքի տակ պահող մարմնի և նախաքննության կատարման մարմնի իրավասությունների վերաբերյալ վեճերն արդեն անառողջ զարգացումներ են ունենում։

Ստորև ներկայացնում եմ իմ կարծիքը, որպես՝ փաստաբան։

2. Վեճի առարկան

Հայկական կողմը ձգտում է հասնել նրան, որ Հայաստանում հանցագործություն կատարած անձը պատասխանատվության ենթարկվի Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։
Ռուսական կողմը ձգտում է հասնել նրան, որ իր քաղաքացուն պատասխանատվության ենթարկի ՌԴ օրենքների համաձայն և նրան Հայաստանին չհանձնի։

29.08.1997թ. համաձայնագրի 5-րդ հոդվածից օգտվելով ռուսական կողմը իր դիրքորոշումը պայմանավորում է նաև նրանով, որ իր քաղաքացին զինվորական հանցագործություն է կատարել մինչև հայկական իրավազորությանը ենթակա հանցագործություն կատարելը։
Ռուսական պաշտոնատար անձինք փաստացի հրաժարվում են հանձնել Պերմյակովին՝ հավանաբար ՌԴ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածների ուժով։

Այս գործընթացում առնվազն պարզման են ենթակա հետևյալ հարցերը՝

ա) նախկինում (հատկապես 1999թ. 2 ռուս զինվորների (Դենիս Պոպովի և Ալեքսանդր Կամենևի) կողմից Գյումրիում տեղի ունեցած սպանության գործով) ինչու է հայկական դատարանը դատապարտել ռուս զինվորներին՝ նաև հայկական օրենքներով, եթե նույնպես առկա էր կոնկրետ հանցագործությանը նախորդող այլ զինվորական հանցագործություն (դասալքություն, որի համար պատժվել են ՌԴ քրեական օրենսգրքի 338 հոդվածով),

բ) Հայաստանի պետական սահմանը խախտելու նախկին դեպքերում, եղել են արդյո՞ք իրավիճակներ, երբ ռուս սահմանապահները արգելանքի տակ են վերցրել ՌԴ քաղաքացու և նրան փոխանցել են Հայաստանի իրավապահ մարմիններին.

գ) ստեղծված իրավիճակում Պերմյակովին Հայաստանի իշխանություններին տրամադրելը փոխանցում է, թե՞՝ հանձնում։

3. Կողմերի շահերը վեճի առնչությամբ

Հայկական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած անձի պատասխանատվության ենթարկել Հայաստանում՝ Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն։

Ռուսական կողմի շահը՝ Հայաստանում հանցագործություն կատարած իր քաղաքացուն զինվորական հանցագործության համար պատասխանատվության ենթարկել ՌԴ օրենքների համաձայն։

4. Փակուղային իրավիճակի հեռանկարը և ռիսկերը

Ռուսական կողմը չի հանձնում Պերմյակովին, վստահ լինելով, որ դա կատարելով կխախտի իր սահմանադրությունը։

Հայկական կողմն իրավիճակից դուրս գալու համար երկու ճանապարհ ունի՝

ա) դիվանագիտական խողովակով հասնել խնդրի կարգավորմանը՝ հաշվի առնելով երկու երկրների շահերը,

բ) իր երկրի տարածքում գտնվող Պերմյակովին հարկադրանքի ուժով վերցնել արգելանքի տակ։

Իմ կարծիքով հայկական իշխանությունները «ա» (դիվանագիտական) տարբերակով են առաջնորդվում, քանի որ հարկադրանքի ուժով Պերմյակովին վերցնելը կարող է ունենալ հետևյալ հետևանքները՝
- Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում.
- Ռուսաստանի ռազմաբազաների դուրս բերում Հայաստանից.
- Ռուսաստանում գտնվող հայ համայնքի ներկայացուցիչների համար դժվարություններ,
- երկու ազգերի միջև ատելության սերմանում։

Իմ կարծիքով ռուսական կողմն էլ պետք է «ա» (դիվանագիտական) տարբերակով առաջնորդվի, քանի որ փոխընդունելի լուծում չգտնելու դեպքում կարող են տեղի ունենալ հետևյալ հետևանքները՝
- Ռուսատանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների դադարեցում.
- Հայաստանը չի համարի իրեն Ռուսաստանի ռազմավարական գործընկերը՝ դրանից բխող հետևանքներով հանդերձ.
- երկու ազգերի միջև ատելության սերմանում։

Կարծում եմ, որ երկու երկրների իրավասու մարմինները քննարկում են այս իրավիճակը երրորդ ուժի կողմից կազմակերպելու վարկածը (այս վարկածի համար հիմնավոր պատճառն այն է, որ Պերմյակովն իր «այցեքարտն» է թողել հանցագործության վայրում, դրանով իսկ տեղեկացնելով, որ այն կատարել է ռուս զինվոր)։

5. Լուծման տարբերակ

Կարծում եմ, որ վերոհիշյալ ռիսկերից խուսափելու համար պետք է այնպիսի լուծում գտնել, որի արդյունքում երկու կողմերի շահերը հաշվի կառնվեն և՝
- հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը չի ոտնահարվի,
- հանցագործություն կատարած անձը կենթարկվի պատասխանատվության, քանի որ հանցագործությունը ոչ ազգ է ճանաչում և ոչ էլ սեռ,
- հայ և ռուս ազգերի բարեկամությունը կշարունակվի։

Այս տեսանկյունից առաջարկվում է վեճը հարթել նոր միջազգային պայմանագրի (կամ 29.08.1997թ. համաձայնագրում լրացում կատարելու մասին համաձայնագրի, այսուհետ՝ Պայմանագիր) կնքումով, որով կողմերը կսահմանեն փոխադարձ ընդունելի օբյեկտիվ կանոններ։
Օրինակ (առաջարկվող նախագիծ)՝

Ա. Պայմանագրի առարկան՝
Պայմանագրով կկարգավորվի ՀՀ և ՌԴ փոխհարաբերությունները՝ կապված Հայաստանի տարածքում կատարված հանցագործությունների հետ։

Բ. Վարույթն իրականացնելը
Կողմերը կարձանագրեն, որ այն դեպքում, երբ կատարվել են մի քանի հանցագործություններ, որոնցից մեկը կամ մի քանիսը մյուս պետության իրավազորության ներքո են գտնվում, ապա հանցագործությունը քննելու են երկու կողմերի քննչական մարմինների համատեղ խումբը, իսկ դատավարական հսկողությունը իրականացնելու է նույն սկզբունքով ձևավորված դատախազների խումբը։
Քննիչների խմբի լիազորությունները՝ հայկական կողմի քննիչներն իրականացնելու են հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները, իսկ ռուսական կողմը՝ ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության բացահայտման հետ կապված քննչական գործողությունները։ Արդյունքներն ամփոփվելու է համատեղ։
Դատախազների խմբի լիազորությունները՝ Դատախազների խումբը ձևավորվելու է նույն սկզբունքով։

Դատարանի լիազորությունները՝
Գործը քննվելու է համատեղ ստեղծված դատարանում, հետևյալ կերպ՝
- դատարանը ձևավորվում է կոլեգիալ կազմով՝ մեկ կամ երկու դատավոր հայկական կողմից, մեկ կամ երկու դատավոր ռուսական կողմից.
- հայկական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի հայկական կողմի դատավորները՝ հայկական օրենքների հիման վրա,
- ռուսական իրավազորության ներքո կատարված հանցագործության մեջ անձի մեղավորության հարցը և պատիժը որոշելու է դատական կազմի ռուսական կողմի դատավորները՝ ռուսական օրենքների հիման վրա,
- գործի քննությունը կատարվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում,
- վերջնական պատիժը որոշում է դատական կազմը՝ նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով։
- մեղադրյալն իրավասու է առնվազն մեկ վերադաս ատյանին բողոք ներկայացնել։ Վերադաս ատյանը ձևավորվում է նույն սկզբունքով։
- դատապարտված անձը կրելու է իր պատիժը այն երկրի տարածքում, որտեղ կատարել է առավել ծանր հանցագործությունը»։
 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 21:20 Սպարտակ Միքայելյանը՝ խառը մենամարտերի աշխարհի երիտասարդական առաջնության հաղթող Այսօր, 21:02 Իտալիայում ընթացող շախմատի աշխարհի մինչև 12 տարեկանների առաջնությանը Հայաստանից մասնակցում են 13 շախմատիստներ Այսօր, 20:47 Իշխանությունը խոցելի է դարձրել և´ բանակը, և´ պետական անվտանգությունն ապահովող մյուս ինստիտուտները․ Աբրահամյան Այսօր, 20:33 Հիստերոսկոպիա․ Ո՞ւմ է ցուցված Այսօր, 20:15 Քաղաքապետարանը ամանորյա զարդարանքներ է տեղադրում, քաղաքի կենտրոնական փողոցները փակ կլինեն Այսօր, 20:00 «Գազպրոմը» կարող է դադարեցնել գազի մատակարարումը Մոլդովա՝ պարտքերի պատճառով Այսօր, 19:42 Ռուսաստանում Հայաստանի դեսպան Արսենյանը Մոսկվայում հանդիպել է ՌԴ-ում Եվրամիության դեսպանի հետ ու քննարկել ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցեր Այսօր, 19:27 Միրզոյանը Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հարավկովկասյան տարածաշրջանին վերաբերող հարցեր է քննարկել Այսօր, 19:19 Վստահեցնում եմ՝ Ադրբեջանի բանակը, եթե հանդիպի այն բռունցքին, որը կառաջացնի գանգուղեղի ցնցում, նորից 94 թվականի բանակն է դառնալու. Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 19:11 Պատրաստել և վաճառել են կեղծ մակնշումներով օղիներ ու գինիներ Այսօր, 18:55 Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն կալանավորեցին Այսօր, 18:42 Գերմանիայի հետ քաղաքական ակտիվ երկխոսություն ենք վարում․ Փաշինյան Այսօր, 18:33 Լարված իրավիճակ՝ «Կիլիկիա» ավտոկայանում․ հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում մեկնել մարզեր Այսօր, 18:20 «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտին այցելել է Viva-ի գրասենյակ Այսօր, 18:05 Ռուսական կողմի վերահսկողության տակ նոր բնակավայր է անցել Դոնեցկի ուղղությամբ Այսօր, 17:49 «ԱԺ փոխխոսնակ հանդիսացող Ռուբեն Ռուբինյանը ստում է»․ Հենրիխ Դանիելյանը տեսանյութ է հրապարակել, որում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Սպիտակ տուն է այցելում Այսօր, 17:34 «ՀՀ պաշտպանության ոլորտի կերպափոխում» թեմայով աշխատաժողով են կազմակերպել․ մասնակցել են ԱՄՆ ներկայացուցիչները Այսօր, 17:19 ՀՀ արտաքին առևտրաշրջանառության մեջ Ռուսաստանի մասնաբաժինը աճել է 5,3 տոկոսային կետով, ԵՄ անդամ երկրների հետ արտաքին առևտուրը կրճատվել է 17 տոկոսով․ Թադևոս Ավետիսյան Այսօր, 17:03 Հաստատվել է Լատվիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը Այսօր, 16:48 Ալեն Սիմոնյանն ու Հունգարիայի նախագահն անդրադարձել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը Այսօր, 16:39 Կարողացանք նվազագույն ներկայացուցչական մակարդակի իջեցնել COP29-ը․ Բաքվում պահվող գերիների համար պայքարը թևակոխում է նոր շրջափուլ. Նարինե Դիլբարյան Այսօր, 16:12 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հասցեն կփոխվի Այսօր, 16:08 ՊԵԿ-ը կանխել է չհայտարարագրված ոսկենման և արծաթանման զարդերի ներկրման փորձերը Այսօր, 15:58 Արցախյան ազատամարտի ժամանակ դաշնակցությունը միտինգ էր անում, նախագահի հրաժարական էր պահանջում, այս պատերազմին՝ ևս. Հակոբ Արշակյան Այսօր, 15:43 Հայաստանը 50 միլիոն եվրո վարկ կվերցնի Այսօր, 15:32 Արմավիրի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն Այսօր, 15:12 Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն Այսօր, 14:57 Հայաստանն աջակցում է արհմիութենական շարժմանը. Վահագն Խաչատուրյան Այսօր, 14:55 Մեկնարկել է հնդկական ֆիլմերի փառատոնը. մուտքն ազատ է Այսօր, 14:38 Զինվորականներին խորհուրդ եմ տալիս չվախենալ պաշտոն կորցնելուց. բոլորս մահկանացու ենք, կարևորը՝ չամաչենք մեր ապրած կյանքի համար․ Մովսես Հակոբյան (Տեսանյութ) Այսօր, 14:33 Երևանի ավագանու ՔՊ անդամ Լուսինե Գևորգյանի մանդատը տրամադրվել է Արեգ Գևորգյանին Այսօր, 14:26 Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանին, Յուրի Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին հարկադրաբար ներկայացնել ՀՀ Հակակոռուպցիոն դատարան Այսօր, 14:22 Բախվել են ՊՆ «Վիլիս»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. «Վիլիս»-ը կողաշրջվել է Այսօր, 14:19 Մհեր Գրիգորյանը կարևորել է Ռուսաստանի հետ փոխգործակցությունը գյուղատնտեսության ոլորտում Այսօր, 14:08 Հաստատվել է ՄԿՈՒ հաստատությունների մանկավարժական աշխատողների ատեստավորման ժամանակացույցը Այսօր, 13:46 «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շահագործման չհանձնված հատվածում բախվել են «Mazda»-ն և «Subaru»-ն․ վիրավոր կա Այսօր, 13:34 Երևանում նույն բակում թալանել են մի քանի ավտոմեքենա Այսօր, 13:31 Համացանցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության և փողերի լվացման հերթական վարույթի նախաքննությունը, 2 մեղադրյալի մասով, ավարտվել է Այսօր, 13:27 Արցախի տեղեկատվական շտաբը հավաքագրում է 2023 թ.-ի սեպտեմբերի վճարացուցակներում գրանցված, սակայն առ այսօր գումար չստացած քաղաքացիների տվյալները Այսօր, 13:24 Ջեյհուն Բայրամովը՝ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականության մասին Այսօր, 13:21 Կվերազինվեն «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի» օդափոխության, հակահրդեհային և էլեկտրական համակարգերը Այսօր, 13:19 Այն տեսլականը, որը նկարագրված է ՀՀ Անկախության հռչակագրում, շատ անիրական է պատկերում Հայաստանի անկախ Հանրապետությունը․ Խանդանյան Այսօր, 13:11 Կիրանցից անասունները սահմանն անցել են մինչև փշալարերը տեղադրելը, հետո որևէ դեպք չենք ունեցել. ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ) Այսօր, 13:05 ՄԻՊ-ը համաձայն է Փաշինյանի հետ. տարբեր իրավասու մարմինների մոտ տեսնում է արհեստավարժության շատ լուրջ պակասի խնդիր (Տեսանյութ) Այսօր, 12:59 Եթե Հայաստանն աշխատանք չի սկսել, ուրեմն դեռ բաց հարցեր կան. Ադրբեջանի արտգործնախարար Այսօր, 12:56 Դիվանագիտական աշխատանք է. Խանդանյանը՝ ՀԱՊԿ անդամ երկրների դեսպանների հանդիպմանը Գուրգեն Արսենյանի մասնակցության մասին Այսօր, 12:53 Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք, սա է ճշմարտությունը. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:50 Ապաշրջափակման հարցով Բաքվին առաջարկներ ենք ներկայացրել, սպասում ենք արձագանքի․ Խանդանյան Այսօր, 12:43 Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում Այսօր, 12:39 Իհարկե, թերացումներ տեսնում եմ, մտածում եմ, որ պետք է ավելի շատ աշխատել. Անահիտ Ավանեսյան (Տեսանյութ) Այսօր, 12:36 Եթե մտածում եք, որ ՌԴ-ն մեզ «գաղութացրել է», ինչպե՞ս եք շփվելու «Գազպրոմի» հետ. Գրիգորյանը՝ Մեսրոպյանին (Տեսանյութ) Այսօր, 12:28 Բավականին հետաքրքրիր առաջարկ է հնչել ՔՊ-ից, որ գազին այլընտրանք կարող է լինել աթարը.Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 12:23 Ո՞նց կարա պետության մեջ որևէ մեկը թպրտա. վերջն եկել է, ուղիղ եմ ասում, էլ բան չունեմ տալու, ինչ ուզել եք՝ տվել եմ. Նիկոլ Փաշինյանի համբերության բաժակը լցվել է (Տեսանյութ) Այսօր, 12:06 Պարզվում է՝ ոստիկանի հասցեին հնչել է հայհոյանք, որը համարվում է մարդու սրբությունը պղծել. պետք է հստակ ձևակերպել, թե այդ դեպքում ոստիկանն ինչ անի. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:57 Եթե ոստիկանությունն ուժ կիրառելու իրավունք չունենա՝ ոստիկանության գոյությունն ուղղակի անիմաստ է. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:49 Խոստանո՞ւմ եք, որ Արամ Զավենի Սարգսյանի՝ perfect tv հիշեցնող հարցազրույցներն էլ չեք տարածի. Խամոյանը՝ ՀԾԿՀ նախագահի թեկնածուին Այսօր, 11:40 Սևանի կողակի վերականգնման առաջին քայլերն արված են. Հակոբ Սիմիդյան Այսօր, 11:32 Երաշխավորելու են Հայաստանում առավել անվտանգ միջավայր. հաստատվեց ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը Այսօր, 11:24 Աղավնավանք գյուղում կասեցվել է ալկոհոլային խմիչքների արտադրամասի գործունեությունը Այսօր, 11:17 Ժաննա Անդրեասյանն Աշտարակի N 1 հիմնական դպրոցում ծանոթացել է ԲՏՃՄ լաբորատորիաների պայմաններին Այսօր, 11:15 ՀԾԿՀ նախագահ նշանակվելու դեպքում իմ ողջ փորձը ներդնելու եմ խնդիրների արդյունավետ լուծման համար. Մեսրոպյան Այսօր, 11:06 Վերին Լարսի անցակետում շուրջ 600 հայկական բեռնատար է կուտակվել Այսօր, 11:00 Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլտեր Տյուրկին Այսօր, 10:57 «Ծեծկռտուք չի եղել, որոշակի հրմշտոց է եղել». Սանոսյանը՝ ՊՊԾ նախկին պետի և Ավինյանի աներոջ մասնակցությամբ միջադեպի մասին (Տեսանյութ) Այսօր, 10:51 Այսօր խորը մտքի և գաղափարների հանրային ընդունման կամ մերժման հրատապ անհրաժեշտություն կա. Դավիթ Անանյան Այսօր, 10:47 Հայաստանը հաղթանակ է գրանցել արբիտրաժային վճռի չեղարկման գործով Այսօր, 10:46 Ինչպես պաշտպանվել էնտերովիրուսային վարակներից Այսօր, 10:42 Արմեն Մելիքբեկյանի մնալու ամեն օրը մեր ֆուտբոլը թաղում է ավելի մեծ խնդիրների մեջ. «Շիրակ» ակումբ Այսօր, 10:40 Արդյո՞ք Մեսրոպ Մեսրոպյանի քաղաքականացված լինելը չի խանգարի, որ ղեկավարի անկախ մարմին. Խամոյանը՝ Սանոսյանին (Տեսանյութ) Այսօր, 10:37 Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի հետ համագործակցությունն ամրապնդվում է Այսօր, 10:35 Հոկտեմբերին 213 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում Այսօր, 10:29 Վրաստանը պատրաստ է միջնորդի դեր խաղալ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններում. Իրակլի Կոբախիձե Այսօր, 10:19 Իսկ ի՞նչ ենք հակադրում այս ողբերգական ֆարսին. Վահե Հովհաննիսյան Այսօր, 10:09 Հրդեհ՝ Երևանի Սարյան փողոցի տներից մեկում Այսօր, 09:49 Մեկնարկում է ճանապարհների ձմեռային պահպանման ժամանակաշրջանը Այսօր, 09:40 «Հրապարակ». Անդարդ «բրիգադը» երկիրը հասցրեց այս վիճակին Այսօր, 09:38 «Ժողովուրդ». Արուսյակ Ջուլհակյանը «շարժվող» եկամուտներ է հայտարարագրել Այսօր, 09:36 ՀՀ-ում ավտոճանապարհներն անցանելի են Այսօր, 09:33 Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում Այսօր, 09:13 «Ժողովուրդ». Փաշինյանը վարչության նիստին ներկա Կարեն Սարուխանյանին թմրանյութի թեստ հանձնելու է ուղարկել Այսօր, 09:11 «Հրապարակ». Թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմն առնել չի հաջողվում Այսօր, 09:08 «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը շարունակում է առաջնային մնալ ՔՊ օրակարգում. նրան կրկին «կանչել» են ՔՊ վարչության նիստին Այսօր, 09:02 «Հրապարակ». Գեղամ Մանուկյանը Փաշինյանի ելույթի ընթացքում մածուն է կերել, որ կանխի թունավորումը՝ ելույթից Այսօր, 09:00 «Ժողովուրդ». Ամանորյա քաղցրավենիքի փաթեթներն արժեցել են 18 մլն դրամ Այսօր, 08:58 «Հրապարակ». Սրբուհի Գալյանը ինչպես է պատրաստվում վարձահատույց լինել ընկերոջը՝ Ռուստամ Բադասյանին 14/11/2024 22:20 Ամոթ է, ԱԺ ամբիոնը դարձրել եք անլրջության աղբյուր ... 14/11/2024 22:00 Ասացին՝ Նիկոլը թրաշվել է․ Կասկած չունեմ՝ դա արել է հենց այսօր, որպեսզի իր ինվալիդ մտքի թունավոր արգասիքներից հանրային դիսկուրսը շեղի դեպի իր մորուքը 14/11/2024 21:40 Շինծու մեղադրանքով քրեաքաղաքական հետապնդման ենթարկված Սուրիկ Հովհաննիսյանն այսօր արդարացվեց․ Փաստաբանը մանրամասներ է հայտնում 14/11/2024 21:20 Իրական բանակցություններ են պետք Ռուսաստանի, Ադրբեջանի հետ․ Այս իշխանություններն ունակ չեն բանակցել․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:59 Իրանը Թրամփին կոչ է ուղղել 14/11/2024 20:42 Հայաստանի այսպես կոչված իշխանությունները դարձել են սպառնալիք ու խոչընդոտ՝ գերիների վերադարձի հարցում․ Բագրատ Սրբազան 14/11/2024 20:22 Նեռը թրաշվեց իշխանազավթումից ուղիղ 6 տարի, 6 ամիս ու 6 օր հետո․ Մելիքյան 14/11/2024 20:08 «Երևանի ՋԷԿ» -ի պարզաբանումը Տիգրան Ավինյանի աներոջ և ՊՊԾ նախկին պետի միջև ծեծկռտուքի մասին 14/11/2024 19:44 Ռուսաստանի դեմ պատժամիջոցները չեն կանգնեցնի Ուկրաինայում պատերազմը․ Բորել 14/11/2024 19:25 Մեր նահատակների արյամբ կազմավորված ու մեր ժողովրդին անկախություն պարգևած բանակն իր առաքելությամբ է արժանացել այն վերաբերմունքին, ինչի դեմ 6-7 տարի կռիվ է տալիս գործող իշխանությունը․ Աբրահամյան 14/11/2024 19:07 Կոմիտասի պողոտայում հնդիկների միջև վիճաբանությունը ավարտվել է դանակահարությամբ․ 3 հոգի տեղափոխվել է հիվանդանոց 14/11/2024 18:51 Միրզոյան-Արաղչի հեռախոսազրույց է տեղի ունեցել 14/11/2024 18:41 Տիգրան Ավինյանի աները հաղորդում է ներկայացրել ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանի դեմ 14/11/2024 18:26 Նիկոլ Փաշինյանի «ոճափոխությունը»․ Ինչու՞ որոշեց սափրվել (Տեսանյութ) 14/11/2024 18:06 Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ շախմատի Եվրոպայի անհատական առաջնության առաջատարներ