16/01/2015 16:10
Վալերի Պերմյակովի հայրը պնդում է, որ Ավետիսյանների հետ ծանոթ չեն եղել
Ավետիսյանների ընտանիքի հետ ծանոթ չենք: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրիում սպանդի գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի հայրը՝ Պավել Պերմյակովը, ի պատասխան հարցին՝ արդյոք ճի՞շտ է, որ իր որդին կամ ընտանիքի անդամները ծանոթ են եղել Ավետիսյաններին:
Նա ասաց, որ դեպքի վերաբերյալ իր կարծիքն արդեն հայտնել է և անհրաժեշտություն չի գտնում խոսել այդ մասին նորից և անջատեց, որից հետո չի պատասխանում հեռախոսազանգերին:
Նշենք, որ հունվարի 12-ին ահազանգ է ստացվել Գյումրիում 6 հոգու սպանության մասին։ Անհապաղ դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։ Դեպքի վայրում հայտնաբերվել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների դիակները՝
Ավետիսյան Սերյոժա Կարապետի
Ավետիսյան Հասմիկ Ռաֆիկի
Ավետիսյան Աիդա Սերյոժայի
Ավետիսյան Արմեն Սերյոժայի
Ավետիսյան Արաքսյա Անդրանիկի
Ավետիսյան Հասմիկ Արմենի (2 տ.)
Ընտանիքի մյուս մանկահասակ երեխան՝ 2014 թվականին ծնված Արմեն Սերյոժայի Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, 1 պահունակ՝ փամփուշտներով, զինվորական կոշիկներ, որոնց վրա գրված է եղել Պերմյակով ազգանունը։