16/01/2015 16:54
Փաստաբան. Անհիմն է պերմյակովի պարագայում ՌԴ Սահմանադրության վկայակոչումը
Փաստաբան Երեմ Սարգսյանը Facebook-յան իր էջում գրառում է կատարել Գյումրում Ավետիսյանների ընտանիքի սպանության վերաբերյալ, որում, մասնավորապես, ասված է.
««պերմյակովը ՌԴ իրավապահ մարմինների հսկողության՝ նույնն է՝ իրավազորության ներքո է» հայտարարությունն անողները կարո՞ղ են նույնաբնույթ հայտարարություն անել այն դեպքում, եթե ՀՀ-ից ՌԴ մեկնած հայ իրավապահների խումբը ասենք Կրասնոդարում հայտնաբերի ՀՀ-ում և ՌԴ-ում երկու տարբեր հանցանքներ կատարած և հետախուզման մեջ գտնվող և միաժամանակ երկու երկրների իրավապահների կողմից փնտրվող անձին։ Իհարկե չեն կարող և միայն ՌԴ իրավապահների համաձայնությամբ և թողտվությամբ կարող են նրան ՀՀ բերել։
Հետևաբար անհիմն է պերմյակովի պարագայում ՌԴ Սահմանադրության վկայակոչումը, որն արգելում է իրենց քաղաքացուն այլ պետությանը հանձնելը, քանի որ այն սույն դեպքի համար կիրառելի չէ, քանզի ՀՀ տարածքում հանցանք կատարած և ՀՀ տարածքում հայտնաբերված անձը գտնվում է ՀՀ իրավազորության ներքո՝ անկախ նրանից, թե որ երկրի իրավապահների կողմից է նա հայտնաբերվել»։