17/01/2015 09:21
Գյումրիում հանդարտ է
«Գիշերվա բուռն զարգացումներից հետո այս պահին քաղաքը հանդարտ է»,- «Հրապարակ»-ին ասել է Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը:
Հարցին՝ շա՞տ են ոստիկանները: «Բնական է, որ շատ պետք է լինեն, սակայն այս պահին մի քանի կարևոր տեղերում մի քանի հոգով կանգնած են»: Սպասո՞ւմ էիք, որ այսքան բուռն կլինի «քաղաքի» արձագանքը: «Սպասում էինք, սակայն այն, ինչ եղավ նախորդ օրը, ավելի շատ տարերային էր և մեկ կետից չէր ղեկավարվում, շերտերը շատ էին»: