17/01/2015 09:37
Դրամի արժեզրկման տեմպը դանդաղել է
Դրամի արժեզրկման տեմպը դանդաղել է, տոներից հետո փոխարժեքի տատանումը փոքր է՝ մոտ երկու դրամ, բայց կայուն: Արժեզրկման նման իրավիճակը տրամաբանական է, քանի որ հունվարին առևտուրն ամենաբարձր անկումն է ունենում, շուկայում ապրանքների գներն իջնում են, քանի որ պահանջարկը ցածր է լինում: Այս մասին «Ժամանակի» հետ զրույցում հայտնել է Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը:
«Սա տրամաբանական վիճակ է՝ պայմանավորված դրսի շուկաներով: Կողմնակի աժիոտաժներ չկան, առողջացման միտում ևս չկա դրամի արժեզրկման գործընթացում: Այստեղ մի քանի գործոն կա: Նախ՝ պահանաջարկ-առաջարկի հետ կապված, ԿԲ-ն երկուշաբթի օրվանից 50 մլն է դրել շրջանառության մեջ, որից 10 միլիոնը հետ է վերցրել»,- տեղեկացրել է արտահանողների միության նախագահը: Նրա խոսքով՝ ոչ մի կազմակերպություն այս պահին ակտիվ առևտուր չի իրականացնում, շուկայում իրացվում է դեկտեմբերի ապրանքը: Մյուս կողմից, ըստ նրա, մյուս գործոնն այն է, որ համեմատաբար վստահություն է ձևավորվում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: