17/01/2015 17:05
Հայտնի է դարձել Ռոնալդուի և Իրինա Շեյքի բաժանման պատճառը
Ռուս մոդել Իրինա Շեյքը հրաժարվել է ներկա գտնվել «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռոնալդուի մոր՝ Դոլորեսի 60-ամյակի արարողությանը. այս միջադեպն էլ պատճառ է հանդիսացել, որ պորտուգալացի ֆուտբոլիստի և ռուս մոդելի սիրային հարաբերություններն ավարտվեն:
Ռոնալդուի մոր ծննդյան արարողությունը նշվել է Մադեյրայում դեռ մինչ Ամանորը, որից հետո Ռոնալդուն որոշել է վերջ դնել Շեյքի հետ հարաբերություններին: Բացի այդ՝ նշվում է, որ Ռոնալդուի մայրը Շեյքին իր որդու համար համապատասխան կին չէր համարում: Ֆուտբոլիստի մայրը ցանկանում է որդու համար այնպիսի կին, ով ապագայում կկարողանար նաև մոր պարտականնություններ կատարել:
Շեյքը, ով Ռոնալդուի հետ հանդիպում է 2010 թ. հունվարից, ներկա չի գտնվել նաև հունվարի 12-ին կայացած «Ոսկե գնդակի» շնորհման արարողությանը։
Նշենք, որ Ռոնալդուն 4 տարեկան որդի ունի. մոր անունը հայտնի չէ: