19/01/2015 18:36
Խուսափել թեժացումից. Ոստիկանապետը Գյումրիում է
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս պահին Գյումրիում խորհրդակցություն է անցկացնում ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում: Այս մասին Գյումրիից հաղորդում է Aysor.am-ի թղթակիցը: Խորհրդակցությանը մասնակցում է Շիրակի մարզպետը:
Նշվում է, որ խորհրդակցության ժամանակ քննարկվելու են կանխարգելիչ բնույթի միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտությանը վերաբերող և այլ հարցերի շրջանակ:
Նպատակն է` հնարավորինս կարողանալ մեղմել իրավիճակի սրումը, հատկապես փոքրիկ Սերյոժայի մահվան ու նաև սպասվելիք հուղարկավորության ֆոնին: