20/01/2015 09:29
Պերմյակովին կտանեն Ավետիսյանների տուն՝ քննչական փորձարարություն իրականացնելու
«Հայկական Ժամանակին» լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ Հայաստանի և Ռուսաստանի քննչական մարմիններն առաջիկա օրերին պատրաստվում են Գյումրիի սպանդի կասկածյալ Վալերի Պերմյակովի մասնակցությամբ քննչական փորձարարություն իրականացել:
«Կասկածյալը, ըստ այդմ, պետք է բերվի դեպքի վայր Գյումրիի Մյասնիկյան 188 հասցեում գտնվող Ավետիսյանների տուն, և ներկայացնի դեպքի մանրամասները՝ ինչպես է մուտք գործել, ինչպես է սպանել, և այլն: Իրավապահները, սակայն, մտադիր են այս գործողությունն իրականացնել խիստ գաղտնիության պայմաններում և անվտանգության հատուկ միջոցառումներ ձեռնարկել, որովհետև մտավախություն ունեն, թե գյումրեցիները կհարձակվեն և ինքնադատաստանի կենթարկեն կասկածյալին»,- հավելել է թերթը: