20/01/2015 09:22
Թոխմախի Մհերը նոր գլխավացանքի մեջ է հայտնվել
«Հանրահայտ Թոխմախի Մհերը` ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանը, նոր գլխավացանքի մեջ է հայտնվել: Երեկ երեկոյան մեզ հայտնի դարձավ, որ քաղաքացուց կաշառք վերցնելու կասկածանքով ձերբակալվել է Անձնագրային և վիզաների վարչության Էրեբունու բաժանմունքի պետը` Արտյոմ Սեդրակյանը, որը Սեդրակյանի քավորությամբ է հայտնվել այդ պաշտոնում»: Այս մասին գրել է «Հրապարակը»:
«2012 թվականին Էրեբունու անձնագրային բաժանմունքի պետի յուղոտ պաշտոնին հրաժեշտ տվեց Նաիրա Բարսեղյանը` Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի աղջիկը: Բարսեղյանը հեռացվեց մի քաղաքացու հետ ոչ հարգալից վարվելու, մասնավորապես, նրա վրա գոռալու համար, թեև պաշտոնանկ դարձած նախկին պետը հակառակն էր պնդում: Նրա փոխարեն նշանակված, իսկ այժմ ձերբակալված Ա. Սեդրակյանի գործը վարում է ՀՔԾ-ն, որից երեկ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, սակայն ոստիկանությունից հաստատեցին ձերբակալության մասին լուրը»,- հավելել է թերթը: